Մայիսին Դոհայում տեղի կունենա աշխարհի ձյուդոյի առաջնությունը: Դրան կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ ունեցողները:
Հայաստանից մեծ է մեր հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով 91 –րդն է իր քաշային կարգում: Ըստ էության այդ գործում որոշակի նպաստ է բերել մասնակցությունը Թբիլիսիում օրերս անցկացված << Մեծ սաղավարտ >> անվանումով միջազգային մրցաշարը:
Տևական ընդմիջումից հետո ֆերդինանդը կրկին մտավ տատամի, ունեցավ երկուական հաղթանակ և պարտություն ու եզրափակեց << հրաշալի յոթնյակը >>, որը նրան ընձեռեց 260 միավոր:
Թբիլիսիի ստուգատեսին մասնակցեց նաև Արտյոմ Ղալաչյանը / 66 կգ /, որը ձախողվեց մեկնարկում: